Սուրեն

Արևմուտքի գլոբալիստական թևի թուլացումը կնվազեցնի Փաշինյանի իշխանության արտաքին հենարանը. Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի տելեգրամյան գրառումը.

🔹 Եվրոպայի փոփոխվող տրամադրությունները և դրանց արձագանքը Հայաստանում 

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հոկտեմբերի 4-ին հայտարարել է, որ ԵՄ դեսպանն անձամբ պատասխանատվություն է կրում Թբիլիսիում տեղի ունեցած անկարգությունների համար․ ըստ նրա՝ եվրոպացի պաշտոնյաները աջակցել են երկրում անկարգություններ հրահրելու փորձերին։ 

Խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ Վրաստանի ընդդիմությունը, դժգոհ լինելով ՏԻՄ ընտրությունների արդյունքներից, փորձել էր կազմակերպել զանգվածային բողոքի գործողություններ և փողոցային ճնշում գործադրել իշխանության վրա։ 

Այդ փորձերը, սակայն, ձախողվել են․ կառավարող «Վրացական երազանք» կուսակցությունը կարողացել է պահպանել իր դիրքերը, իսկ հեղափոխական սցենարը չի իրականացել։ 

Նույն օրը Չեխիայում խորհրդարանական ընտրություններում առաջատար դարձավ նախկին վարչապետ, եվրոսկեպտիկ- պոպուլիստ Անդրեյ Բաբիշի ANO կուսակցությունը։ 

Այս երկու իրադարձությունները միասին վկայում են, որ ԵՄ ներսում և նրա հարևանությամբ հասարակական տրամադրություններն էապես փոխվում են։ 

Գլոբալիստական գաղափարախոսության դեմ ձևավորվում է նոր ալիք՝ ազգային ինքնիշխանության, ինքնուրույն որոշումների և պահպանողական քաղաքականության օգտին։ 

Հայաստանի վրա այս գործընթացը կարող է ունենալ երկակի ազդեցություն․ 

▪️ Մի կողմից, Արևմուտքի գլոբալիստական թևի թուլացումը կնվազեցնի Փաշինյանի իշխանության արտաքին հենարանը՝ զրկելով նրան նեոլիբերալ կենտրոնների անվերապահ քաղաքական աջակցությունից։ 

▪️ Մյուս կողմից, Եվրոպայում աճող ավտորիտար և ազգայնական միտումները կարող են դառնալ Փաշինյանի համար «օրինակ»՝ ներքին քաղաքական վերահսկողությունը սեղմելու և ընդդիմությանը ճնշելու առումով։

 

Add new comment