Թրամփ

Գազայի հատվածի կարգավորման շուրջ բանակցությունները «շատ լավ» են ընթանում․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Գազայի հատվածի կարգավորման շուրջ բանակցությունները «շատ լավ» են ընթանում, իսկ  ՀԱՄԱՍ-ը համաձայն է կարևոր հարցերի շուրջ պայմանավորվածություններին: 

Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Կարծում եմ՝ ամեն ինչ շատ լավ է ընթանում։ Եվ կարծում եմ՝ ՀԱՄԱՍ-ը համաձայնության է գալիս շատ կարևոր հարցերի շուրջ։ Մենք շատ լավ հնարավորություն ունենք համաձայնության հասնելու։ Կարծում եմ՝ մենք համաձայնության կհասնենք»,- ասել է Թրամփը Սպիտակ տանը։

ԶԼՄ-ներն էլ հաղորդում են, որ Իսրայելի և «Համաս»-ի բանակցություններն ավարտվել են դրական նոտայով։

Բանակցությունների առաջին օրն ավարտվել է դրական նոտայով՝ հույսերի ֆոնին, որ հնարավոր է ձեռք բերվի համաձայնություն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի 20 կետից բաղկացած պլանի կյանքի կոչման շուրջ, հաղորդում են Al Jazeera-ն և մի շարք այլ լրատվամիջոցներ՝ հղում անելով մի քանի աղբյուրների։ Բանակցությունները շարունակվելու են այսօր:

Add new comment