Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով Հայաստանը ստացավ զրո, Փաշինյանը՝ նկար Թրամփի ստորագրությամբ, Ադրբեջանը՝ միջանցք՝ ՀՀ տարածքում. Քոչարյան
ԱՄՆ-ն Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ստացել է ապագայում ձևավորվող միջանցքի վերահսկողություն, Իրանի հետ սահմանում փաստացի վերահսկողության հնարավորություն, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը` Նոբելյան մրցանակի ներկայացում:
Այս մասին ասուլիսի ընթացքում ասել է 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Ադրբեջանը ստացել է միջանցքի իրավունք ՀՀ տարածքում, ստացել է Մինսկի խմբի լուծարում և ստացել է 907-րդ բանաձևի չեղարկում: Ինչ է ստացել Հայաստանը, այդ փաստաթղթերում փորձել եմ գտնել որևէ կոնկրետություն, զրո, միայն պրոբլեմներ։ Ինչ է ստացել Փաշինյանը, ստացել է մեկ նկար Թրամփի ստորագրությամբ, իրավական ուժ չունեցող մի թուղթ, որը հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ խաբել հայ ժողովրդին ևս մեկ անգամ վերատադրվելու»,- ասել է նա:
Ըստ Քոչարյանի՝ Հայաստանը Երասխ - Ջուլֆա երկաթուղային հանգույցով պետք է կապ հաստատի Իրանի հետ ու հետո նաև Ադրբեջանի տարածքով՝ Ռուսաստանի: Միայն այս պարագայում Հայաստանը կարող է օգուտ ստանալ, իսկ եթե Հայաստանը սա չստանա ու միայն ճանապարհ տա Ադրբեջանին Նախիջևանի հետ կապվելու, սա Հայաստանի համար պարզապես անիմաստ նախագիծ է, զրոյական վիճակ։
Add new comment