Մոսկվայում անընդունելի են համարում երրորդ երկրների ռազմական ենթակառուցվածքի տեղակայումը Աֆղանստանի տարածքում, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:    «Հաստատում ենք Աֆղանստանի տարածքում, ինչպես նաև նրա հարևան պետությունների տարածքում ցանկացած պատրվակով երրորդ երկրների ռազմական ենթակառուցվածքի տեղակայման բացարձակ անընդունելիությունը»,-ասել է նա Մոսկովյան ձևաչափի 7-րդ նիստում՝ բացելով Աֆղանստանի հարցով խորհրդակցությունները:    Նախարարն ընդգծել է, որ արտատարածաշրջանային խաղացողների ուժային ներկայությունը

Անընդունելի է զորքերի տեղակայումը Աֆղանստանում․ Լավրով

Մոսկվայում անընդունելի են համարում երրորդ երկրների ռազմական ենթակառուցվածքի տեղակայումը Աֆղանստանի տարածքում:

Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Հաստատում ենք Աֆղանստանի տարածքում, ինչպես նաև նրա հարևան պետությունների տարածքում ցանկացած պատրվակով երրորդ երկրների ռազմական ենթակառուցվածքի տեղակայման բացարձակ անընդունելիությունը»,-ասել է նա Մոսկովյան ձևաչափի 7-րդ նիստում՝ բացելով Աֆղանստանի հարցով խորհրդակցությունները:

Նախարարն ընդգծել է, որ արտատարածաշրջանային խաղացողների ուժային ներկայությունը «կարող է հանգեցնել ապակայունացման և նոր հակամարտությունների»:

Նախարարը նաև կոչ է արել արևմտյան երկրներին նպաստել Աֆղանստանի տնտեսության վերականգնմանը, վերադարձնել յուրացվածը և պատասխանատվություն ստանձնել Աֆղանստանի հետկոնֆլիկտային վերականգնման, Աֆղանստանի տնտեսությանը և ենթակառուցվածքներին տասնամյակների ընթացքում հասցված վնասի փոխհատուցման համար:

 


 

Add new comment