Իսկ կապիտուլյացիայի իրենց մեղքը այս իշխանությունները կարողանալո՞ւ են «ուղարկել արխիվ»․ Սերժ Սարգսյան
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցն ուղարկվել է ԱԺ առաջին բաժին, նույնիսկ ոչ գաղտնի մասը չի ներկայացվել հանրությանը։ Հարցի կապակցությամբ լրագրողները ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին խնդրեցին մեկնաբանությամբ հանդես գալ։
«Այո, հանձնաժողովի զեկույցն ուղարկել են արխիվ, բայց արդյոք կարողանալո՞ւ են արխիվ ուղարկել կապիտուլյացիայի իրենց մեղքը։ Իհարկե, չեն կարողանալու»,- ընդգծեց ՀՀ երրորդ նախագահը։
«Իմ կարծիքով՝ հանձնաժողովի ստեղծվելուց հետո հաձաժողովականներին ասել են՝ «հանգիստ աշխատեք, հետո կտեսնենք, թե ինչ լինելու, և գիտակցաբար թույլ են տվել, որ հանձնաժողովը խախտի օրենքով նախատեսված ժամկետներն ուսումնասիրության համար։ Այնուհետև մյուս թևին ասել են՝ դե, որ խախտել են, ինչո՞ւ եք բերում ԱԺ, ինչո՞ւ եք բերում քննարկման, ուղարկեք արխիվ։ Պարզ է, չէ՞, էնտեղ ուրիշ ի՞նչ պետք է գտնեն. իրենց մեղքերն են գտնելու»,- հավելեց Սերժ Սարգսյանը։
Add new comment