Ուկրաինան պահանջել է ՄԱԿ-ի ԱԽ նիստ հրավիրել
Ուկրաինան պահանջել է Անվտանգության խորհրդի նիստ գումարել՝ կապված Բելառուսում ռուսական մարտավարական միջուկային զենքի տեղակայման մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարության հետ։
Այս մասին հայտնում է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը։
Ուկրաինան կոչ է արել բելառուսական հասարակությանը կանխել Բելառուսի տարածքում միջուկային զենք տեղակայելու հանցավոր մտադրությունների իրականացումը, որը հակասում է Միջուկային զենքի չտարածման պայմանագրով ստանձնած պարտավորություններին։
Մարտի 25-ին Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվան համաձայնության է եկել Մինսկի հետ Բելառուսի տարածքում մարտավարական միջուկային զենքի տեղակայման շուրջ։Նշել է, որ դա «չի խախտի Միջուկային զենքի չտարածման պայմանագրով ստանձնած պարտավորությունները»։
«Ապրիլի 3-ից մենք սկսում ենք անձնակազմերի պատրաստումը, իսկ հուլիսի 1-ին Բելառուսի տարածքում ավարտում ենք մարտավարական միջուկային զենքի հատուկ պահեստարանի կառուցումը»,- նշել է ՌԴ նախագահը։
Add new comment