Submitted by Անի Երյան on
Անկարայում հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները

Անկարայում Թուրքիայի և Ադրբեջանի միջև պաշտպանական համագործակցության հարցեր են քննարկվել

Թուրքիա կատարած պաշտոնական այցի շրջանակում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Անկարայում հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ, հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։

Կողմերը նշել են, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրական և ռազմավարական դաշնակցային հարաբերությունները հաջողությամբ զարգանում են բոլոր, ներառյալ՝ ռազմական ոլորտներում։

Շեշտվել է նման հանդիպումների կարևորությունը երկկողմ կապերի ամրապնդման գործում, և վստահություն է հայտնվել համագործակցության հաջող զարգացման նկատմամբ։

Քննարկվել են նաև տարածաշրջանային հարցեր։

Add new comment