Նուբար

Հուսով եմ, որ խաղաղության գործընթացը կնպաստի Բաքվում պահվողների, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանի ազատ արձակմանը. Նուբար Աֆեյան

Ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանը լրագրողների հետ զրույցում հույս է հայտնել, որ խաղաղության գործընթացը կնպաստի բոլոր գերիների, այդ թվում իր ընկերոջ` Ռուբեն Վարդանյանի ազատ արձակմանը:

«Հուսով եմ, որ խաղաղության եղանակի ընթացքին և՛ խաղաղություն, և՛ արդարություն կտիրե»,- նշել է նա:

Աֆեյանն ասել է, որ արդեն 2 տարի է՝ իրենք բավական գործ են կատարում և կարողացածի չափ անում են, որ թե՛ այլ երկրների ղեկավարները, թե՛ տեղական կառավարությունը ուշադրություն դարձնեն. «Հուսով եմ` կհաջողենք»։ 

Նշենք, որ Փաշինյանն ու Նուբար Աֆեյանն այսօր Երևանում մասնակցում են «Արհեստական բանականության անատոմիան» միջոցառմանը։

Add new comment