ԵԱՀԿ Մինսկի խումբը կփակվի ոչ ուշ, քան դեկտեմբերի 1-ը. Վալտոնե
ԵԱՀԿ գործող նախագահ և ԱԳ նախարար Էլինա Վալտոնեն ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու Հայաստան–Ադրբեջան համատեղ դիմումը:
Այդ մասին նա ասել է ՀՀ ԱԳՆ-ում Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում։
«ԵԱՀԿ-ն պատրաստ է շարունակել ընդլայնված համագործակցությունն այնպիսի ոլորտներում, որտեղ Հայաստանը և ԵԱՀԿ-ն կկարողանան արժեք ավելացնել։ Կարևոր է խաղաղության այս գործընթացն ամրապնդել ու շարունակական բնույթ տալ խոստումնալից քայլերին, որոնք արդեն իսկ կայացված են՝ ստորագրելով համաձայնագիրը ու կարգավորելով հարաբերությունները, որպեսզի խաղաղությունն այս տարածաշրջանում լինի կայուն»,- ասել է նա։
«ԵԱՀԿ Մինսկի խումբը կփակվի ոչ ուշ, քան դեկտեմբերի 1-ը, և մենք բոլոր կետերը դիտարկում ենք այս հարցի շուրջ։ Խորքային քննարկում ունեցանք պարոն Միրզոյանի հետ»,- հավելել է ԵԱՀԿ գործող նախագահը։
Add new comment