ԱՄՆ-ն կարող է Ուկրաինային տրամադրել 20-ից 50 Tomahawk հրթիռներ
ԱՄՆ-ն կարող է Ուկրաինային տրամադրել 20-ից 50 Tomahawk թևավոր հրթիռներ: BBC-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Ամերիկյան Անվտանգության Կենտրոնի տնօրեն Սթեյսի Փեթիջոնը։
Նրա գնահատմամբ՝ այդ հանգամանքն արդյուհանդերձ չի կարող հիմնարար կերպով փոխել պատերազմի դինամիկան։
ԱՄՆ-ի ունեցած Tomahawk հրթիռների ճշգրիտ թիվը անհայտ է։ Պենտագոնի նախկին պաշտոնյա Մարկ Կանսիանը, որն այժմ աշխատում է Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնում, գնահատում է, որ կարող է լինել այդ մակնիշի մոտ 4150 հրթիռ։
Ամերիկյան լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ հոկտեմբերի 17-ին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Սպիտակ տանը կհանդիպի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Նրանց զրույցի թեմաներից մեկը, ենթադրաբար, կլինի Կիևին Tomahawk հրթիռների փոխանցումը։
Add new comment