Էրդողանը Մակրոնին ասել է, որ հնարավոր է` զորք ուղարկի Գազայի հատված. Türkiye
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնին տեղեկացրել է Գազայի հատված թուրքական զորք ուղարկելու հնարավորության մասին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով կառավարական Türkiye թերթին։
Ավելի վաղ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AK Parti) խորհրդարանական խմբակցության ղեկավար Աբդուլլահ Գյուլերը հայտարարել էր, որ Թուրքիայի ԱԳՆ–ն, ՊՆ–ն և հետախուզական ծառայությունները քննարկում են Գազա թուրքական զորք ուղարկելու մանրամասները։ Խորհրդակցությունների ավարտից հետո խորհրդարանը կարող է քննարկել նախագահ Էրդողանի առաջարկը, սակայն գործընթացը, ըստ նրա, դեռ վաղ փուլում է։
Add new comment