Նիկոլ Փաշինյանը գոհ է Իլհամ Ալիևի հետ վերջին հանդիպումից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գոհ է Կոպենհագենում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից և ընդհանուր առմամբ Բաքվի հետ իրենց շփումներից։ Նա այդ մասին հայտարարեց կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ։
Փաշինյանը հավելեց` Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել, և դա իրականություն է, որը դժվար է անտեսել։ Նրա խոսքով` խաղաղության ինստիտուցիոնալացման գործընթացն ընթացքի մեջ է։
ՀՀ վարչապետը նաև վստահեցրեց, որ «Զանգեզուրի միջանցքի» հարց իր համար գոյություն չունի։ Նա հիշեցրեց, որ Կոպենհագենում Ալիևի հետ հանդիպմանն այդ հարցը քննարկվել է, և արդյունքը եղավ այն, որ Երևանի և Բաքվի պաշտոնական հաղորդագրություններում ենթակառուցվածքների և հաղորդակցման ուղիների ապաշրջափակման համատեքստում հիշատակվում է «Թրամփի ուղին», ոչ թե որևէ այլ տարբերակ:
«Թեման հանվել է օբյեկտիվ հիմքերի բացակայության պատճառով»,– հայտարարեց Փաշինյանը։
Add new comment