Պուտին

Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը հստակ ազդակ է, որ ուկրաինական ճգնաժամը մտնում է նոր փուլ

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի տելեգրամյան գրառումը.

 Պուտին – Թրամփ հեռախոսազրույցի մասին 

Պուտին – Թրամփ վերջին հեռախոսազրույցը, որը տեղի ունեցավ Թրամփ – Զելենսկի հանդիպումից անմիջապես առաջ, հստակ ազդակ է, որ ուկրաինական ճգնաժամը մտնում է նոր փուլ։ 

🔹 Առաջին․ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում նախատեսվող Պուտին – Թրամփ հանդիպումը Բուդապեշտում կարող է դառնալ ոչ միայն ռուս-ամերիկյան հարաբերությունների կարևոր հանգրվան, այլև նոր աշխարհաքաղաքական հավասարակշռության ձևավորման մեկնարկային փուլ։ Մեկնարկում է դիվանագիտական սակարկությունների նոր փուլը: 

🔹 Երկրորդ․ Ուկրաինան, ըստ ամենայնի, վաղը Tomahawk հրթիռներ չի ստանա, սակայն հարցը օրակարգից դուրս չի գա․ այն կմնա Վաշինգտոնի ձեռքում որպես ռազմավարական ճնշման լծակ, որը կարող է օգտագործվել հետագա բանակցություններում՝ առավելագույն ազդեցություն ապահովելու նպատակով։ 

🔹 Երրորդ․ Թրամփի հայտարարությունը՝ «երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի», ուղերձ է միջազգային հանրությանը, որ անգամ խոր հակասությունների պայմաններում Վաշինգտոնը և Մոսկվան շարունակում են վերահսկել իրավիճակը և չեն պատրաստվում անցնել «կարմիր գծերը»։ 

Բուդապեշտում սպասվող գագաթնաժողովը կարող է դառնալ այն կետը, որտեղ կորոշվեն ոչ միայն Ուկրաինայի ճակատագիրը, այլև եվրոպական անվտանգության նոր համակարգի հիմնական ուղղությունները։

 

Add new comment