Կործանիչ

Պակիստանի մատակարարած կործանիչների 1-ին խմբաքանակն արդեն հասել է Բաքու

Պակիստանի մատակարարած կործանիչների առաջին խմբաքանակն արդեն հասցվել է Բաքու, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ֆ-17 block 3 բազմաթիրախային կործանիչների առաջին խմբաքանակը մատակարարվել է Ադրբեջանի ռազմաօդային ուժերին և պատրաստվում է զորահանդեսի:

Այս 4.5 սերնդի ինքնաթիռը հագեցած է ժամանակակից AESA ռադարով, էլեկտրոնային պայքարի ինտեգրված հավաքածուով և IRST հնարավորություններով։ 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ադրբեջանը ձեռք է բերել 4,6 միլիարդ դոլար արժողությամբ 40 կործանիչ։

Add new comment