Արաղչին

Արաղչին հույս է հայտնել, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրումը անվտանգություն կբերի տարածաշրջան

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ընդունել է Ադրբեջանի նախագահի սահմանային և Կասպից ծովի հարցերով հատուկ ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովին։

Այս մասին հաղորդում են իրանական լրատվամիջոցները։

Արաղչին նշել է Իրանի սկզբունքային դիրքորոշումը՝ հարգելու երկրների տարածքային ամբողջականությունը և ազգային ինքնիշխանությունը, կանխելու աշխարհաքաղաքական փոփոխությունները և օգտագործելու դիվանագիտական միջոցները վեճերը լուծելու համար։ 

Նա հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը խաղաղություն և անվտանգություն կբերի տարածաշրջան, գրում են իրանական լրատվամիջոցները:

Add new comment