Ալիև

Վաշինգտոնի գագաթնաժողովը վերջ դրեց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև երկարատև հակամարտությանը. Ալիև

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ժամանակաշրջան է սկսվել, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Ադրբեջանի և Ղազախստանի Բարձրագույն միջպետական խորհրդի երկրորդ նիստում։

«Այսօր նոր փուլ է սկսվում, ես նույնիսկ կասեի՝ նոր փուլ է սկսվել՝ խաղաղության փուլ Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Եվ վերջին բախումներից երկու տարի անց խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը ցույց է տալիս, որ երկու երկրներն էլ ցուցաբերել են քաղաքական կամքի բավականաչափ բարձր մակարդակ», - նշել է Ալիևը։

Նա նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում արժանի է ամենաբարձր գովասանքի։ 

«Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած գագաթնաժողովը, ըստ էության, վերջ դրեց երկարատև հակամարտությանը և մեծ հեռանկարներ բացեց Եվրասիական մայրցամաքում զարգացման համար, այդ թվում՝ ավելի լայն տարածաշրջանային համատեքստում»,- ասել է Ալիևը։

 

 

Add new comment