Ժամանել

Ադրբեջանցի փորձագետներ են ժամանել Երևան. տեղի է ունենալու կլոր սեղան-քննարկում

Ադրբեջանցի փորձագետներ են ժամանել Երևան. հայտնում են ԶԼՄ-ները։

Ըստ տարբեր աղբյուրների՝ Բաքվից ժամանած հատուկ ինքնաթիռը Երևանում վայրէջք է կատարել ժամը 16:00-ի սահմաններում: 

Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնը ևս հաղորդագրություն է տարածել.

«Ս.թ. հոկտեմբերի 21-22-ը Երևանում տեղի է ունենալու հայ և ադրբեջանցի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ երկկողմ կլոր-սեղան քննարկում։

Քննարկման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ կկատարվի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած հանդիպումից հետո ձևավորված խաղաղության օրակարգին, երկու հանրությունների միջև փոխվստահության ամրապնդման միջոցառումներին, Հարավային Կովկասում կայուն տնտեսական համագործակցության ձևավորման հնարավոր ուղիներին, ինչպես նաև երկու երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև ուղիղ և երկարաժամկետ կապերի հաստատման հեռանկարներին»։

 

Add new comment