ձերբակալություն

ՌԴ-ում Կիևի գործակալ է ձերբակալվել. նա տվյալներ է փոխանցել տեխնիկայի տեղաշարժի մասին

Ամուրի մարզում Կիևի գործակալ է ձերբակալվել, որը տեղեկություններ էր փոխանցել Անդրսիբիրյան մայրուղով ռազմական տեխնիկա տեղափոխող գնացքների տեղաշարժի մասին։ 

Տեղեկությունը հայտնում է ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը։

«ՌԴ ԱԴԾ–ն Ամուրի մարզում կասեցրել է ՌԴ քաղաքացու (ծնված 1977 թվականին) անօրինական գործունեությունը։ Նա կասկածվում է պետական դավաճանություն կատարելու մեջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Պարզվել է, որ քաղաքացին Telegram-ի միջոցով հավաքագրվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության կողմից վերահսկվող և Ռուսաստանում արգելված ուկրաինամետ ահաբեկչական կազմակերպության ներկայացուցչի կողմից։ Նա գումար է փոխանցել կազմակերպության հաշիվներին, ինչպես նաև տեղեկություն է փոխանցել Անդրսիբիրյան մայրուղով ռազմական հատուկ գործողությունների գոտի ռազմական տեխնիկա տեղափոխող գնացքների շարժի մասին։

Ձերբակալվածի նկատմամբ քրեական գործեր են հարուցվել պետական դավաճանության, ծայրահեղական գործունեության ֆինանսավորման և ծայրահեղական կազմակերպությանը մասնակցելու հոդվածներով։ Խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Add new comment