Իրեն հարգող ոչ մի երկիր երբեք ճնշման տակ ոչինչ չի անում, իսկ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու փորձ են, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։  Խոսելով Թրամփի հետ հանդիպումը հետաձգելու մասին նա շեշտել է, որ սխալ կլինի Բուդապեշտի գագաթնաժողովին մոտենալ առանց նախապատրաստության։  Պուտինը նշել է, որ համաշխարհային էներգետիկ հաշվեկշիռը հաստատված է, և դրա խաթարումը չի բխում երկրների շահերից, որոնք փորձում են դա անել։ Հնարավոր չէ փոխարինել համաշխարհային շուկայում առկա

Իրեն հարգող ոչ մի երկիր երբեք ճնշման տակ ոչինչ չի անում. Պուտին

Իրեն հարգող ոչ մի երկիր երբեք ճնշման տակ ոչինչ չի անում, իսկ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու փորձ են, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Խոսելով Թրամփի հետ հանդիպումը հետաձգելու մասին նա շեշտել է, որ սխալ կլինի Բուդապեշտի գագաթնաժողովին մոտենալ առանց նախապատրաստության։

Պուտինը նշել է, որ համաշխարհային էներգետիկ հաշվեկշիռը հաստատված է, և դրա խաթարումը չի բխում երկրների շահերից, որոնք փորձում են դա անել։ Հնարավոր չէ փոխարինել համաշխարհային շուկայում առկա ողջ ռուսական նավթը։ Միայն մի մասը, բայց դա ժամանակ և զգալի ներդրումներ է պահանջում։

«Ռուսաստանի էներգետիկ ոլորտը կայուն է, չնայած պատժամիջոցների պատճառով որոշակի կորուստներ կլինեն», – ասել է Պուտինը։

Add new comment