Ջո Բայդենը պլանավորում Է պահպանել ամերիկյան զինծառայողների ներկայությունը Սիրիայում

Ջո Բայդենը մտադիր է պահպանել ամերիկյան զինծառայողների ներկայությունը Սիրիայում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ծրագրում Է պահպանել ամերիկյան զինծառայողների ներկայությունը Սիրիայում: Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների աազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քիրբին։

«Իսլամական պետության» դեմ մեր առաքելությունը չի փոխվի: Մենք Սիրիայում մինչև հազար զինծառայող ունենք, որոնք պայքար են մղում այս ցանցի դեմ, որը, թեև մեծապես փոքրացել է, բայց դեռ կենսունակ է»,- ասել է Քիրբին CBS հեռուստաալիքի եթերում՝ հավելելով, որ ԱՄՆ-ն միշտ պաշտպանելու է իր զորքերին և իր օբյեկտները:

Նրա խոսքով՝ Բայդենը «միանգամայն կողմնակից» է այդ առաքելության պահպանմանը։ Օրերս Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող ամերիկյան բազան ենթարկվել Էր անօդաչու թռչող սարքի գրոհի: Մեկ մարդ զոհվել էր, հինգ ամերիկացի զինվորական և ևս մեկ պայմանագրային զինծառայող` վիրավորվել։

ԱՄՆ իշխանությունները դրանում մեղադրել են իրանամետ սիրիական կազմավորումներին և պատասխան հարվածներ հասցրել նրանց: Դրանից հետո զինված խմբավորումները դարձյալ հարվածել են ամերիկյան ռազմաբազային: Ներկայում ԱՄՆ-ն ոչ մեծ ռազմական ներկայություն ունի Սիրիայում։ Հիմնականում ԱՄՆ-ի զինվորականներն իրենց վերահսկողության տակ են պահում նավթի և գազի առանձին հանքավայրեր: Դամասկոսը պահանջում է այդ ուժերը դուրս բերել իր տարածքից։

Add new comment