Հրթիռ

Ռուսաստանի զինված ուժերը հայտարարել են «Բուրեվեստնիկ» միջուկային հրթիռի փորձարկման մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է «Բուրևեստնիկ» միջուկային հզորությամբ, անսահմանափակ հեռահարության թևավոր հրթիռի վերջնական փորձարկումների ավարտի մասին։

«Վերջնական փորձարկումներն այժմ ավարտված են»,- ասել է Պուտինը միացյալ ուժերի խմբի հրամանատարական կետ այցելության ժամանակ։

Նախագահը նշել է, որ զենքը մարտական պատրաստության վիճակի բերելու համար դեռ զգալի աշխատանք կա անելու, սակայն հիմնական նպատակներին արդեն հասել են։

Միևնույն ժամանակ, Պուտինը հրամայել է պատրաստել ենթակառուցվածքները «Բուրևեստնիկ»-ի զինված ուժերում տեղակայման համար և նշել, որ աշխարհում հրթիռի նմանօրինակներ չկան։

Հաղորդվում է, որ հրթիռն օդում մնացել է մոտ 15 ժամ և անցել է 14,000 կիլոմետր հեռավորություն: 

«Սա եզակի արտադրանք է, որն այլընտրանք չունի աշխարհում ոչ մի տեղ», - հայտարարել է Պուտինը:

Add new comment