Հայաստանի հավաքականը կմասնակցի Իրանում կայանալիք ծանրամարտի զինվորականների առաջին մրցաշարին
Հայաստանի հավաքականը կմասնակցի Իրանում կայանալիք ծանրամարտի զինվորականների առաջին մրցաշարին: Այս մասին հայտնում են ֆեդերացիայից:
Մեր թիմի կազմում կլինեն Կառլեն Դավթյանը (60 կգ), Ժորա Գրիգորյանը (65 կգ), Հովհաննես Հովհաննիսյանը (71 կգ) և Հովհաննես Ղահրամանյանը (94 կգ): Հավաքականի մարզիչ` Երվանդ Կիրակոսյան, պատվիրակությունը կղեկավարի Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը:
Ծանրամարտի զինվորականների առաջին մրցաշարը կանցկացվի Իրանի Բաբոլսար քաղաքում` նոյեմբերի 1-6-ը:
Add new comment