Թալիբները վստահ են, որ ահաբեկչության հեղինակները ԻՊ զինյալներն են
Քաբուլում 6 զոհի պատճառ դարձած ահաբեկչության հետևում կանգնած են «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները: Այս մասին հայտնել է «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Բիլալ Քարիմին:
«Մի բան պարզ է, նման չարագույժ երևույթներ իրականացնում են միայն «Իսլամական պետության» գրոհայինները: Աֆղանստանում նրանք 99%-ով ոչնչացվել են Իսլամական Էմիրության հետախուզական ուժերի կողմից», - ասել է Քարիմին։ Աֆղանստանի ոստիկանությունն ավելի վաղ հաղորդել Էր, որ առնվազն 6 խաղաղ բնակիչ է զոհվել, 3 զինվորական և ևս մի քանի մարդ տուժել է Քաբուլում իրականացված պայթյունի հետևանքով:
Հիշեցնենք, որ Քաբուլում Աֆղանստանի Արտաքին գործերի նախարարության շենքից ոչ հեռու պայթյուն էր տեղի ունեցել: Սկզբում հաղորդվել էր 2 զոհի և 12 վիրավորի մասին:
Add new comment