Վագիֆ

Բաքվում 15 տարով դատապարտված Վագիֆ Խաչատրյանի 70-ամյակն է. նրա դուստրը հուզիչ գրառում է արել

Վագիֆ Խաչատրյանի դուստրը ֆեյսբուքում գրել է.

«Երբեմն թվում է, թե ամեն բառ ավելորդ է… երբեմն թվում է՝ անիմաստ է ինչ-որ բան գրել, էմոցիաներ կիսել համացանցում։ Բայց լինում են օրեր, երբ լռել չես կարող , երբ բառերն են դառնում միակ ձևը՝ խեղդված զգացմունքները դուրս բերելու։

Այսօր հայրիկիս 70-ամյակն է… իսկ մենք խենթանում ենք անզորությունից՝ որ չենք կարող պարզապես զանգահարել ու ասել. _Պապա, ցավդ տանեմ, ծնունդդ շնորհավոր։

Կներես մեզ, անզորներիս… մեր բարի, մեր ամուր պապա։

Օդային գրկում ենք քեզ՝ այնքան սերտ, որքան թույլ է տալիս սիրտը։ Դու կզգաս մեր ջերմությունը՝ այն ուժը, որ պիտի քեզ օգնի դիմակայել բոլոր դժվարություններին։

Ոչ մի սահման չի կարող բաժանել մեզ։

Դու գալու ես… վստահ ենք..Խոստացել ես…»

Add new comment