Սա այլևս Եկեղեցու մասին չէ․ սա պայքար է ազատության համար:  Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:  «Այսօր Արագածոտնի թեմում տեղի ունեցող զարգացումները վաղուց դուրս են եկել իրավական գործընթացի սահմաններից։  Մենք գործ ունենք քաղաքական ճնշման հետ, որի նպատակը ոչ միայն Եկեղեցու չեզոքացումն է, այլև՝ ազատության սահմանափակումը և ավտորիտար համակարգի անշրջելիության ապահովումը։  Քննչական կոմիտեն հայտարարել է, որ քննվում է քրեական գործ՝ հավաքների ազատությանը խոչընդոտելու կամ քաղաքացիներին դրանց մասնակցելու հար

ՔՊ-ի ինքնախոստովանությունը․ պետությունը ղեկավարել են «պահի տակ». քաղաքագետ

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի տելեգրամյան գրառումը.

ՔՊ-ի ինքնախոստովանությունը․ պետությունը ղեկավարել են «պահի տակ» 

Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է և վերջ» հայտնի արտահայտությանը, ԵԿՄ Սասուն Միքայելյանն ասել է․ 

«Մարդ ա, պահի տակ ասել ա։ Էն ժամանակ իրոք ուրիշ ձև էր մտածում, բայց եկավ 44-օրյա պատերազմը, խաղերը՝ Արցախի հետ կապված՝ ի դեմս ՌԴ-ի, ու էս օրն ընկանք»։ 

Սասուն Միքայելյանի այս դիրքորոշումն անհատական չէ․ այն ամբողջությամբ բնորոշ է ՔՊ-ին։ 

Կառավարող կուսակցությունում մոռանում են, որ «մարդ ա, պահի տակ ասել ա»-ի հետևանքով լեգիտիմացվեց Ալիևի պատերազմական օրակարգը՝ Հայաստանը և հայ ժողովրդին կանգնեցնելով ազգային աղետի առաջ։ 

Իշխանության ներկայացուցիչները խեղված պատկերացում ունեն նաև դեմոկրատիայի վերաբերյալ: 

ՔՊ-ում դեմոկրատիան ընկալվում է միայն որպես ընտրությունների մեխանիկա։ 

Սակայն իրական ժողովրդավարությունը ենթադրում է ոչ միայն իշխանության ձևավորում քվեարկությամբ, այլև՝ քաղաքական պատասխանատվություն իշխանության գործած սխալների համար։ 

44-օրյա պատերազմից հետո այդ սկզբունքը խախտվեց․ ազգային աղետ բերած իշխանությունը պետք է հեռանար, եթե Հայաստանում գործեր ժողովրդավարական մշակույթը։ 

Միքայելյանի խոսքերը բացահայտում են այն մտածողությունը, որով իշխանությունը մշտապես փորձում է սեփական սխալները վերագրել արտաքին «խաղերին» ու «դավերին»։ 

Բայց պետությունները պարտվում են ոչ թե դավադրությունների, այլ՝ իրենց ղեկավարների սխալ որոշումների և անպատասխանատու առաջնորդության հետևանքով։ 

Ինչի՞ է հանգեցնում գործող իշխանության նման մտածողությունը: 

Վերջին հինգ տարիներին Հայաստանում ժողովրդավարությունը ոչ թե ամրապնդվել, այլ՝ հետընթաց է ապրել։ Քաղաքական համակարգը վերածվել է անձնավորված իշխանության՝ առանց հաշվետվողականության և վերահսկողության։ 

Եվ երբ ՔՊ-ն փորձում է արդարացնել Փաշինյանի նախկին խոսքերը՝ «անլրջացնելով» դրանք, իրականում նույնքան անլուրջ է դարձնում նաև նրա ներկայիս՝ խաղաղության, զարգացման և ապաշրջափակման խոսույթը։ 

«Մարդ ա, պահի տակ ասել ա» — սա այլևս ոչ թե արդարացում է, այլ՝ իշխանական մտածողության ախտորոշում։ 

Երբ իշխանության խոսքը դառնում է պատահական, պետությունն էլ դառնում է պատահականությունների զոհ։

Add new comment