Գիշերը Ռուսաստանի տարածքում խոցվել է ուկրաինական 100 անօդաչու թռչող սարք․ ՊՆ
Անցած գիշերվա ընթացքում հակաօդային պաշտպանության միջոցները Ռուսաստանի տարածքում խոցել են ուկրաինական ինքնաթիռային տիպի 100 անօդաչու թռչող սարքեր:
Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
«Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ-ի հերթապահ միջոցների կողմից որսվել և ոչնչացվել են ուկրաինական 100 անօդաչու թռչող սարքեր, այդ թվում 46-ը՝ Բրյանսկի, 12-ը՝ Կալուգայի, 8-ը՝ Բելգորոդի մարզերում, 7-ը՝ Կրասնոդարի երկրամասում, 6-ը՝ Մոսկվայի տարածաշրջանում (որոնցից 4-ը թռչում էին դեպի Մոսկվա), 6-ը՝ Օրյոլի, 4-ը՝ Ուլյանովսկի, 3-ական՝ Ղրիմի և Մարի Էլ Հանրապետություններում, 2-ը՝ Ստավրոպոլի երկրամասում և 1-ական՝ Կուրսկի, Սմոլենսկի և Տուլայի մարզերում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Add new comment