Երկրում միջուկային զինամթերքի տեղակայումը չի հակասում միջազգային իրավունքին. Բելառուսի ԱԳՆ

Երկրում միջուկային զինամթերքի տեղակայումը չի հակասում միջազգային իրավունքին. Բելառուսի ԱԳՆ

Բելառուսի տարածքում միջուկային զինամթերքի տեղակայումը չի հակասում Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին: Այս մասին երեքշաբթի հայտնել են Բելառուսի արտգործնախարարության մամուլի ծառայությունից։

«Բելառուսի և Ռուսաստանի ռազմական համագործակցությունն իրականացվում է միջազգային իրավունքին համապատասխան։ Բելառուս օդաչուների ուսուցումը, որոնք կարող են հատուկ զինամթերքով ինքնաթիռներ վարել, նման ինքնաթիռների արդիականացումը, ինչպես նաև Բելառուսի տարածքում միջուկային մարտագլխիկների տեղակայումը՝ առանց Մինսկին դրանց նկատմամբ վերահսկողության փոխանցման, ինչպես նաև համապատասխան տեխնոլոգիաների հասանելիության, որևէ կերպ չեն հակասում Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի առաջին և երկրորդ հոդվածների դրույթներին»,- նշել են Բելառուսի ԱԳՆ-ում:

Հարցին անդրադարձել է նաև ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա նշել է, որ ամերիկյան միջուկային զենքն արտերկրից վերադարձնելու վերաբերյալ Ռուսաստանի կոչերն անտեսվել են, ուստի Մոսկվան այժմ իրավունք ունի լրացուցիչ քայլեր ձեռնարկելու իր անվտանգության ապահովման համար:

 

Add new comment