Թրամփը հանձնարարել է Պատերազմի նախարարությանը սկսել միջուկային զենքի փորձարկումները
Միացյալ Նահանգներն ավելի շատ միջուկային զենք ունի, քան որևէ այլ երկիր։ Այս մասին X-ում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ռուսաստանը երկրորդն է, իսկ Չինաստանը՝ հեռավոր երրորդը։ Քանի որ այլ երկրներ փորձարկում են միջուկային ծրագրեր, ես հանձնարարել եմ Պատերազմի նախարարությանը սկսել մեր միջուկային զենքի փորձարկումները հավասար հիմունքներով։ Այդ գործընթացը կսկսվի անմիջապես»,-գրել է Թրամփը։
Add new comment