Ֆինլանդիայի ցամաքային ուժերի մոտ 15 հազար զինծառայող կներգրավվի ընթացիկ տարվա նոյեմբերի վերջին մեկնարկող զորավարժություններին, որոնց որոշակի փուլեր կանցկացվեն Ռուսաստանի սահմանի մոտ։   «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Ֆինլանդիայի պաշտպանության ուժերի մամուլի ծառայությունը։  Նշվում է, որ ավելի քան 6500 զինծառայող կմասնակցի երկրի հարավում անցկացվող զորավարժություններին:   Մասնավորապես, զորավարժություններ կանցկացվեն մայրաքաղաքային և Կիմենլաակսո շրջաններում, որոնք գտնվում

Ֆինլանդիան զnրավարժություններ կանցկացնի Ռուսաստանի սահմանի մոտ

Ֆինլանդիայի ցամաքային ուժերի մոտ 15 հազար զինծառայող կներգրավվի ընթացիկ տարվա նոյեմբերի վերջին մեկնարկող զորավարժություններին, որոնց որոշակի փուլեր կանցկացվեն Ռուսաստանի սահմանի մոտ։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Ֆինլանդիայի պաշտպանության ուժերի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ավելի քան 6500 զինծառայող կմասնակցի երկրի հարավում անցկացվող զորավարժություններին: 

Մասնավորապես, զորավարժություններ կանցկացվեն մայրաքաղաքային և Կիմենլաակսո շրջաններում, որոնք գտնվում են Ռուսաստանի սահմանի մոտ: Այդ ընթացքում նախատեսվում է օգտագործել մոտ 900 միավոր տեխնիկա: 

Զորավարժություններին կմասնակցեն նաև Շվեդիայի և Մեծ Բրիտանիայի զինված ուժերի ներկայացուցիչները: 

Ինչպես նշվում է հրապարակման մեջ, ռազմական վարժանքներ կանցկացվեն նաև Ռուսաստանի Կոստոմուկշա քաղաքից մոտ 200 կիլոմետր հեռավորության վրա: 

Add new comment