Submitted by detq-editor on
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում իրավիճակի լարման կապակցությամբ

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում իրավիճակի լարման կապակցությամբ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Կարեն Դոնֆրիդի հետ։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությանը։

Հաղորդվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության օրակարգի ընթացիկ հարցերը, տարածաշրջանում տիրող իրավիճակը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը։ Բայրամովն ամերիկացի պաշտոնյային տեղեկացրել է տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին։

Դոնֆրիդը հեռախոսազրույցի ընթացքում շեշտել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունը՝ տարածաշրջանային խաղաղության և զարգացման տեսանկյունից։ Նա մտահոգություն է հայտնել վերջին շրջանում տարածաշրջանում ստեղծված լարված իրավիճակի կապակցությամբ՝ կոչ անելով բոլոր թյուրիմացությունները լուծել բանակցությունների միջոցով։

Ամերիկացի պաշտոնյան հավելել է, որ Վաշինգտոնը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին։

Add new comment