Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Իրանի և Ադրբեջանի նախագահի միջև յուրաքանչյուր հանդիպման, ինչպես նաև՝ երկու երկրների պաշտոնյաների միջև յուրաքանչյուր այցի և հանդիպման ժամանակ բարձրացվել է սահմանի ուղևորատար երթուղու փակ լինելու հարցը։  Ըստ IRNA-ի՝ նախարարը նշել է, թե Բաքուն հայտարարել է, որ փակ են Ադրբեջանի բոլոր սահմանները, ոչ միայն՝ Իրանի հետ սահմանը։   «Ադրբեջանը խոստացել է վերանայել իր որոշումը, և մենք դեռ սպասում ենք։ Այս սահմանի բացումը Ադրբեջանի հետ մեր հա

Իրանն ակտիվորեն բարձրացնում է Ադրբեջանի հետ սահմանի բացման հարցը

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Իրանի և Ադրբեջանի նախագահի միջև յուրաքանչյուր հանդիպման, ինչպես նաև՝ երկու երկրների պաշտոնյաների միջև յուրաքանչյուր այցի և հանդիպման ժամանակ բարձրացվել է սահմանի ուղևորատար երթուղու փակ լինելու հարցը։

Ըստ IRNA-ի՝ նախարարը նշել է, թե Բաքուն հայտարարել է, որ փակ են Ադրբեջանի բոլոր սահմանները, ոչ միայն՝ Իրանի հետ սահմանը։

 «Ադրբեջանը խոստացել է վերանայել իր որոշումը, և մենք դեռ սպասում ենք։ Այս սահմանի բացումը Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների հիմնական հարցերից մեկն է»,- նշել է Արաղչին։

Add new comment