Եթե մի օր Երևանից լսեք Ադրբեջանի առաջնորդի ելույթը, իմացեք, որ Ալիևը Կովկասը վերադարձրել է Պետրոս Առաջինից․ դա կլինի ամենամեծ վերադարձը․ ադրբեջանցի պատգամավոր

«Եթե մի օր Երևանից լսեք Ադրբեջանի առաջնորդի ելույթը, իմացեք, որ Ալիևը Կովկասը վերադարձրել է Պետրոս Առաջինից․ դա կլինի ամենամեծ վերադարձը»․ ադրբեջանցի պատգամավոր

Հոկտեմբերի 31-ին Ադրբեջանի խորհրդարանի՝ Միլի Մեջլիսի նիստում պատգամավոր Զահիդ Օրուջը հանդես է եկել հայտարարությամբ, որում փորձել է Ադրբեջանի «հաղթանակը» ներկայացնել որպես աշխարհում եզակի երևույթ: Այս մասին փոխանցում է  Խրոնիկան Կավկազան։

Ադրբեջանական Toplum TV պարբերականի փոխանցմամբ՝ Օրուջի խոսքով ՝ ներկայումս աշխարհում գոյություն ունի 61 զինված հակամարտություն, սակայն դրանցից ոչ մեկը չի հանգեցրել կայուն խաղաղության կամ հստակ արտահայտված հաղթողի ի հայտ գալուն: Օրուջը հայտարարել է, որ Ադրբեջանը «միակ պետությունն է, որն ամենակարճ ժամանակահատվածում եւ նվազագույն կորուստներով հասել է առավելագույն արդյունքների»:

Պատգամավորը հավելել է, որ «Ադրբեջանը ոչ միայն հաղթեց պատերազմում՝ Անկախության պատերազմում՝ լիակատար և վճռական հաղթանակով, այլև կարողացավ այն ավարտին հասցնել»։

Իր ելույթում Օրուջը փորձել է ընդգծել Իլհամ Ալիևի դերը որպես «հաղթանակած առաջնորդ»՝ պնդելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «հիացմունք է ցուցաբերել» Ալիևի նկատմամբ։

Անդրադառնալով Հայաստանի թեմային, Օրուջը հայտարարել է, որ «հայերը սպասում են Բաքվի որոշմանը՝ ներկայացնելու «իրական Հայաստանը», այլ ոչ թե Մեծ, Կովկասյան, կամ Ծովից ծով Հայաստանը»։

Նա հավելել է. «Եթե մի օր Երևանից լսեք Ադրբեջանի առաջնորդի ելույթը, իմացեք, որ Իլհամ Ալիեւը Կովկասը վերադարձրել է Պետրոս Առաջինից: Դա կլինի ամենամեծ վերադարձը»։

Դետքի հետագծով

Թեև վերջին շրջանում Ադրբեջանի կողմից խաղաղության մասինամպագոռգոռ հայտարարություններ են հնչում, այնուհանդերձ իրականությունն ամբողջովին այլ է․ հայատյացության և տարածքային հավակնությունների հիմքում ձևավորված քաղաքական գիծը մնում է անփոփոխ։ Ադրբեջանի իրական մտադրությունները խաղաղությունից չափազանց հեռու են։

Նման հայտարարությունները հերթական անգամ բացահայտում են Բաքվի իրական նպատակները՝ ոչ թե խաղաղություն հաստատելու, այլ տարածաշրջանում իր ազդեցությունը ընդլայնելու և Հայաստանի ինքնիշխանության հաշվին տարածքային ու քաղաքական գերակայություն հաստատելու ձգտումը։ Խաղաղության մասին խոստումներն այս պայմաններում ընդամենը քարոզչական շղարշ են, որոնց ետևում թաքնված է ագրեսիվ և ռևանշիստական գաղափարախոսություն։

Add new comment