Իրան

Իրանը միջուկային բանակցությունները վերսկսելու առաջարկ է ստացել

Իրանի արտաքին գործերի նախարարությունը ստացել է հաղորդագրություն, որով առաջարկվում է վերսկսել բանակցությունները իրանական միջուկային ծրագրի շուրջ:

Այս մասին հայտարարել է Իրանի կառավարության խոսնակ Ֆաթեմեհ Մոհաջերանին։

Մեկ օր առաջ իրաքյան «Բաղդադ ալ-Յավմ» լրատվական գործակալությունը, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, հաղորդել էր, որ Միացյալ Նահանգները Օմանի միջոցով Իրանին հաղորդագրություն է ուղարկել ՝ առաջարկելով վերսկսել երկխոսությունը, որը ընդհատվել էր ամռանը։

«Արտաքին գործերի նախարարությունը ստացել է հաղորդագրություններ (իրանական միջուկային հարցի շուրջ բանակցությունները վերսկսելու առաջարկով - խմբ.)»,- Մոհաջերանիի խոսքերն է մեջբերում SNN գործակալությունը։

 

 

Add new comment