Բաքվում պահվող հայ գերիների ճակատագիրը հիմնականում կախված է քաղաքական լուծումից. Սիրանուշ Սահակյան
Բաքվում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների և հայ մյուս գերիների ճակատագիրը դատական ակտի հրապարակումից հետո կախված է ոչ այնքան իրավական, որքան քաղաքական ու դիվանագիտական լուծումներից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեց Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 31–ին Բաքվի դատարանում ավարտվել են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների (բացառությամբ Ռուբեն Վարդանյանի) և մյուս գերիների «դատական լսումները»։ Նոյեմբերի 3–ին դատախազները ներկայացնելու են մեղադրանքները։
«Ամեն ինչ վկայում է այն մասին, որ այս պրոցեսը քաղաքական է, և եթե անգամ դատարանները դատական ակտեր են կայացնում, ապա դրանք կրկին քաղաքական լուծումներ են. դատարաններն ընդամենը միջոցներ են, գործիք են. նպատակը ոչ թե արդարադատությունն է, այլ դատարաններին քաղաքական գործիքակազմ դարձնելն է»,– ընդգծեց Սահակյանը։
Նրա գնահատմամբ` եթե, օրինակ, խաղաղության գործընթացին համընթաց նաև միջազգային գործընկերների ներգրավվածությամբ հնարավոր լինի քաղաքական լուծմամբ հասնել Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակմանը, ապա ադրբեջանական դատական ակտերը չեն կարող խոչընդոտ հանդիսանալ։
Ավելին` սկզբնաղբյուր կայքում։
Add new comment