Իրանի և Հնդկաստանի անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաները քննարկել են երկկողմ համագործակցության հարցերը
Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին հեռախոսազրույց է ունեցել իր հնդիկ գործընկեր Աջիթ Կումար Դովալի հետ։ «Դետք»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է իրանական IRNA լրատվական գործակալությունը։
Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերը, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրները։ Աջիթ Կումար Դովալին ընդգծել է, որ Հնդկաստանը պատրաստ է աջակցել տարածաշրջանային համագործակցության համապարփակ զարգացման գործընթացին։
Հնդիկ պաշտոնյան ողջունել է նաև Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունները վերականգնելու վերաբերյալ վերջերս ստորագրված համաձայնագիրը։ Նա նշել է, որ դա վճռական քայլ էր տարածաշրջանում կայունության և անվտանգության բարձրացման տեսանկյունից։
Կողմերը քննարկել են նաև մի շարք այլ միջազգային հարցեր, այդ թվում՝ Իրանի միջուկային համաձայնագրի վերականգման շուրջ ընթացող բանակցությունները։
Բացի դրանից՝ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին իր հնդիկ գործընկերոջը հրավիրել է այցելել Իրան՝ ավելի շատ խորհրդակցություններ անցկացնելու և երկկողմ ու տարածաշրջանային համագործակցությունը շարունակելու համար։
Add new comment