Կանադան հայտնել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների սահմանման մասին
Կանադայի իշխանություններն Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների ցանկում ընդգրկել են ավելի մեծ թվով անհատների և ընկերություններ։ «Դետք»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը։
Նշվում է, որ նոր պատժամիջոցները վերաբերում են ութ մարդու, ինչպես նաև զրահատեխնիկա արտադրող ընկերության և կիբեռանվտանգության ուսումնական ինստիտուտին։ Ցուցակում ընդգրկվել են նաև Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարները, ինչպես նաև իրավապահ համակարգի ներկայացուցիչներ, որոնք, կանադական կողմի պնդմամբ, ընդգրկված են անօդաչու թռչող սարքերի արտադրության և բալիստիկ հրթիռների կիրառման մեջ։
Բացի դրանից՝ կանադական կողմի նոր պատժամիջոցները սահմանվել են Արևմուտքի մեղադրանքների ֆոնին, որոնց համաձայն՝ Իրանը Ռուսաստանին տրամադրել է անօդաչու թռչող սարքեր, որոնք ռուսական կողմն օգտագործում է Ուկրաինայի դեմ պատերազմում։ Թեհրանը բազմիցս կտրականապես հերքել է Վաշինգտոնի մեղադրանքները՝ պնդելով, որ չի վաճառել որևէ զենք և անօդաչու թռչող սարք՝ Ուկրաինայի դեմ պատերազմում օգտագործելու համար:
Կանադայի կառավարության տարածած հայտարարության համաձայն՝ պատժամիջոցների ենթարկված կառույցներն աջակցում են Իրանի կառավարությանը երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերը ճնշելու հարցում։ Կանադայի արտգործնախարար Մելանի Ջոլին ասել է, որ «ժամանակն է Իրանում վերջ տալու բռնության ցիկլին և նոր ուղի կերտելու՝ հիմնված խաղաղության, անվտանգության ու կայունության վրա»։
Add new comment