Ադրբեջանի նախագահի օգնական և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հանդիպել է Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի հարցերով Մեծ Բրիտանիայի առևտրային ներկայացուցիչ Ալդերդեյսի հետ։  Հիքմեթ Հաջիևը այս մասին գրել է X սոցիալական ցանցի իր էջում։  Նա նշել է, որ հանդիպման ժամանակ քննարկվել են ռազմավարական գործընկերության ոգով առևտրային, գործարար և ներդրումային հարաբերությունների հետագա ընդլայնումը, ինչպես նաև արհեստական բանականության, թվային փոխակերպման և փոխկապակցվածության ոլորտներում

Ադրբեջանը Մեծ Բրիտանիայի հետ ռազմավարական գործընկերության հարցեր է քննարկել

Ադրբեջանի նախագահի օգնական և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հանդիպել է Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի հարցերով Մեծ Բրիտանիայի առևտրային ներկայացուցիչ Ալդերդեյսի հետ։

Հիքմեթ Հաջիևը այս մասին գրել է X սոցիալական ցանցի իր էջում։

Նա նշել է, որ հանդիպման ժամանակ քննարկվել են ռազմավարական գործընկերության ոգով առևտրային, գործարար և ներդրումային հարաբերությունների հետագա ընդլայնումը, ինչպես նաև արհեստական բանականության, թվային փոխակերպման և փոխկապակցվածության ոլորտներում հնարավորությունների օգտագործումը:

Add new comment