Ադրբեջանը իր զինված ուժերը կհամապատասխանեցնի ՆԱՏՕ-ի չափանիշներին. Ալիև
Ադրբեջանը իր զինված ուժերը կհամապատասխանեցնի ՆԱՏՕ-ի չափանիշներին։ Ըստ APA լրատվական գործակալության տելեգրմայան ալիքի՝ այս մասին հայտարարել է Իլհամ Ալիևը ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
Նոր ռազմական ուղղությունը ներառում է զենքի և տեխնիկայի գնումներ ՆԱՏՕ-ի անդամ երկրներից, մասնավորապես՝ ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ֆրանսիայից և Մեծ Բրիտանիայից, ինչպես նաև զինծառայողների վերապատրաստում արևմտյան սարքավորումներով։
Բաքվի ղեկավարը ընդգծել է, որ Բաքուն ակտիվորեն զարգացնում է ռազմական համագործակցությունը դաշինքի անդամ Թուրքիայի հետ։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը հասել է իր հիմնական նպատակին՝ իբր «նախկինում օկուպացված տարածքների ազատագրմանը», սակայն ընդգծել է, որ ազգային բանակի արդիականացման աշխատանքները կշարունակվեն։
Add new comment