Թուրքիայի ռազմաօդային ուժերի վեց F-16 Ադրբեջանում կմասնակցի նոյեմբերի 8-ի շքերթին
Թուրքիայի ռազմաօդային ուժերի վեց F-16 կործանիչներ կմասնակցեն Ադրբեջանում նոյեմբերի 8-ին՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմում տարած հաղթանակին նվիրված ռազմական շքերթին, հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը:
Ըստ պաշտոնական հաղորդագրության, Անկարայից այդ օրը Բաքու կգա նաև Թուրքիայի նախագահական գվարդիայի պատվո պահակախումբը:
Ավելի վաղ հազորդվել էր, որ տոնական միջոցառումներին ներկա են լինելու նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ու Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը:
Add new comment