Submitted by H.Aslanyan on
Սուրենյանց

Եթե հրապարակվեն կարգավորման ամբողջական փաստաթղթերը, ակնհայտ կդառնա, որ Արցախի կործանման հիմնական պատասխանատվությունը հենց Փաշինյանի վրա է. քաղաքագետ

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի տելեգրամյան գրառումը.

Փաշինյանի «սքանը» և ճշմարտությունը ԼՂ խնդրի մասին 

Թեկուզ Սերժ Սարգսյանի երկարատև հարցազրույցը այլ հետևանքներ չունենա, այն արդեն տվել է մի կարևոր արդյունք․ Նիկոլ Փաշինյանը ստիպված եղավ արձագանքել՝ բացելով այն թեման, որից ամենից շատն է խուսափում՝ ԼՂ հարցի իրական բանակցային պատմությունը։ 

Նա, արձագանքելով Սերժ Սարգսյանին, գրել է․ 

«Հեչ չնեղվես․ բանակցային պատմության առանցքային թղթերը (ներառյալ 2019) դասավորել եմ, հիմա սքան ենք անում ու մինչև տարվա վերջ հրապարակելու եմ՝ արանքներում դնելով նաև մի քանի հրապարակային թղթեր։ Նաեւ քո գրած մի նամակ եմ մեջը դնելու, որ չմտածես՝ առ եմ համարում։ Որ զարթնես, Լևոն Տեր-Պետրոսյանին ու Ռոբերտ Քոչարյանին էլ խաբար արա»։ 

Եթե հրապարակվեն կարգավորման ամբողջական փաստաթղթերը, ակնհայտ կդառնա, որ Արցախի կործանման հիմնական պատասխանատվությունը հենց Փաշինյանի վրա է։ 

Նա էր, ով հրաժարվեց Հայաստանի համար առավել նպաստավոր բանակցային հիմքերից և միակողմանի զիջումների քաղաքականությամբ քանդեց տարիներով ձևավորված դիվանագիտական դիրքերը։ 

Փաշինյանի արձագանքը փաստերի պարզաբանում չէր․ այն հեգնական ինքնապաշտպանություն էր, փորձ՝ մանիպուլյացիայով մթագնելու իրականությունը։ 

Այդուհանդերձ, երկու հարց մնում է առանց պատասխանի․ 

🔹 ինչո՞ւ է այդքան դանդաղ աշխատում Փաշինյանի «սքան անող սարքը», 

🔹 ինչպե՞ս է Փաշինյանը պատրաստվում խուսափել քաղաքական ինքնասպանությունից՝ այդ փաստաթղթերը հրապարակելուց հետո։ 

Եթե երբևէ հրապարակվեն ԼՂ խնդրի կարգավորման փաստաթղթերը՝ առանց խեղաթյուրումների և խմբագրման, այդ օրը կդառնա ոչ թե ընդդիմախոսների հաղթանակի, այլ հենց Փաշինյանի քաղաքական դատավճռի օրը։

 

Add new comment

From the author

Զատուլին
We cannot under any circumstances consider Armenia’s latest elections democratic — Zatulin
Նիկոլ
If there Is an Invitation, I will go to Baku in 2029 — Nikol Pashinyan
Մագատէ
Iran’s Enriched Uranium Stockpiles to Be Destroyed On-Site Under IAEA Supervision
Իրան
The United States and Iran Have Signed a Peace Agreement Consisting of 14 Points
Ֆիդան
Turkey is ready to normalize relations with Armenia when the necessary conditions are in place: Turkish Foreign Minister
Անտեր
“We will never forget what the Armenians did to us”: Aliyev