Շարմազանով

Մենք քեզ թողել ենք երկու հայկական պետություն․ մտածեք, թե դուք ինչ եք թողնելու ձեզանից հետո․Շարմազանով

Փաշինյան, հիշու՞մ ես ինչ եմ ասել քեզ 2020-ի հոկտեմբերի 12-ին։

Հայաստանի կառավարիչն ու իր թիմը ցնցումների մեջ են ընկել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցից հետո։

2-3 օր է, իրար հերթ չտալով, գրում ու գրում են։

Ձեր գրելը քանի՞ կոպեկ արժե, եթե գոռում էիք՝ Արցախը Հայաստան է եւ վերջ, բայց Արցախը նվիրեցիք Ադրբեջանին։

Իսկ Սերժ Սարգսյանն իրականությունն է ասել։

Այո, 44-օրյա պատերազմից հնարավոր էր խուսափել, իսկ պատերազմի դեպքում նաեւ հնարավոր էր խուսափել կապիտուլյացիայից։

Եվ պատերազմի, և պարտության մեղավորը հաստատ նախկինները չեն։

Պարտությունը բերել ես դու, Նիկոլ Փաշինյան։

Փաշինյան, դու ես ասել՝ բանակցում եմ զրոյական կետից։

Դու ես ասել ՝ ի՞նչ պետք է, դա էլ բանակցում եմ։

Դու ես ասել, որ «նոր պատերազմ, նոր տարածքներ» թեզն այլընտրանք չունի։

Դու ու քո թիմակիցներն էին քեզ դրել Էյզենհաուերի ու Ժուկովի տեղը 2020-ի Տավուշի սահմանային միջադեպի ժամանակ։

Դու էիր 2020-ի սեպտեմբերի 25-26-ին խոստանում բաներ ասել, որի արդյունքում Ալիևի իշխանությունն ու Ադրբեջանի ներքին կյանքը կցնցվի։

Դու էիր քո թիմով 44 օր գոռում՝ հաղթելու ենք։

Դու ես հոկտեմբերի 2020-ի 19-20-ին հրաժարվել պատերազմը կանգնեցնելու ՌԴ առաջարկից։

Դու ես նոյեմբերի 9-ի ստորագրությամբ ավելի շատ տարածք հանձնել, քան գրավել էր ադրբեջանական բանակը։

Դու ես 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս։

Հիմա ի՞նչ ես խոսում…

Հիշու՞մ ես, խոսքերս քեզ 2022-ի հոկտեմբերի 12-ին։

Հ.Գ. Մենք քեզ թողել ենք 42 հազ. քառ.կմ տարածքով երկու հայկական պետություն։

Ավելի լավ է մտածեք, թե դուք ինչ եք թողնելու ձեզանից հետո։

Էդուարդ Շարմազանով

12.10.2020

Add new comment