Էքրեմ

Ստամբուլի նախկին քաղաքապետին սպառնում է 2,352 տարվա ազատազրկում

Ստամբուլի Գլխավոր դատախազությունը 2,352 տարվա ազատազրկում է պահանջում կոռուպցիայի մեջ մեղադրվող նախկին քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի համար։

Նախաքննությունն ավարտվել է, մեղադրական եզրակացությունը պատրաստ է, այն 3,900 էջից է բաղկացած, գործով կասկածյալները 402-ն են, որոնք Էքրեմ Իմամօղլուի գլխավորած հանցավոր խմբում են եղել։ Այդ մարդկանցից 105-ն արդեն ձերբակալված են։

Ստամբուլի նախկին քաղաքապետը մեղադրվում է կաշառք վերցնելու, փողերի լվացման, պետությանը խոշոր չափի վնաս պատճառելու համար։

Եթե Իմամօղլուն մեղավոր ճանաչվի բոլոր կետերով, նրան սպառնում է 2352 տարվա ազատազրկում:

Իմամօղլուն ձերբակալվել է 2025 թվականի մարտի 19-ին հակակոռուպցիոն հետաքննության շրջանակում։

Add new comment