Հիզբոլլահ

«Հիզբոլլահի» առաջնորդը հայտարարել է, որ շարժումը զենքը վայր չի դնի և չի հրաժարվի պայքարից

«Հիզբոլլահի» առաջնորդը հայտարարել է, որ շարժումը զենքը վայր չի դնի եւ չի հրաժարվի պայքարից, հաղորդում է Mehr գործակալությունը։

«Մենք զենքը վայր չենք դնի, չէ որ հենց այդ զենքն է մեզ թույլ տվել կրակի դադարեցման շուրջ համաձայնության հասնել Իսրայելի հետ», - հայտարարել է «Հիզբոլլահի» առաջնորդ Նաիմ Քասեմը։

«Հիզբոլլահի» առաջնորդն ընդգծել է, որ շարժումը հրադադարի ռեժիմը խախտող գործողություններ չի ձեռնարկել․ «Ոմանք շարունակում են պնդել, որ խնդիրը լիբանանցիների կողմն է, մինչդեռ իրականում խախտումներ թույլ են տալիս իսրայելցիները»:

Add new comment