Ադրբեջանցի ուսանողները պատրաստվում էին Ուկրաինա մեկնել սովորելու համար։ ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանցի շուրջ 40 ուսանողի արգելել են մուտք գործել Մոլդովա և հենց օդանավակայանից հետ են ուղարկել։ Տեղեկությունը հայտնում է «Report.az»-ը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության վարչության ղեկավար Այխան Հաջիզադեին։ «Ուսանողները պատրաստվում էին Ուկրաինա մեկնել սովորելու համար։ Մոլդովական կողմը նրանց մուտքը մերժել է համալսարան ընդունվելու մասին ոչ ճիշտ ձևակերպված փաստաթղթերի պատճառով։ Ուսանողները վ

Ադրբեջանցի ուսանողներին թույլ չեն տվել մուտք գործել Մոլդովա. ԱԳՆ–ն հայտնել է պատճառը

Ադրբեջանցի ուսանողները պատրաստվում էին Ուկրաինա մեկնել սովորելու համար։

Ադրբեջանցի շուրջ 40 ուսանողի արգելել են մուտք գործել Մոլդովա և հենց օդանավակայանից հետ են ուղարկել։ Տեղեկությունը հայտնում է «Report.az»-ը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության վարչության ղեկավար Այխան Հաջիզադեին։

«Ուսանողները պատրաստվում էին Ուկրաինա մեկնել սովորելու համար։ Մոլդովական կողմը նրանց մուտքը մերժել է համալսարան ընդունվելու մասին ոչ ճիշտ ձևակերպված փաստաթղթերի պատճառով։ Ուսանողները վերադառնում են Ադրբեջան», – ասել է Հաջիզադեն։

Նա ընդգծել է, որ Մոլդովայում Ադրբեջանի դեսպանատունը տեղյակ է` ինչ է կատարվել, և հնարավորին աջակցել է ուսանողներին։

Նշենք, որ սոցցանցերում շրջանառվող տեղեկությունների համաձայն`ադրբեջանցի ուսանողները վերոնշյալ խնդրին են բախվել Քիշնևի միջազգային օդանավակայանում։

 

Add new comment