Հայաստանն ԱՄՆ-ի հետ քննարկում է «Թրամփի ուղին» 49 կամ 99 տարով կառուցապատման իրավունքով տալու հարցը. Փաշինյան
Հայաստանն ԱՄՆ-ի հետ քննարկում է «Թրամփի ուղին» 49 կամ 99 տարով կառուցապատման իրավունքով տալու հարցը։
ՀՀ–ի և ԱՄՆ–ի կողմից հիմա համատեղ իրավաբանական անձի ստեղծման գործընթաց է, որը հենց կլինի «Թրամփի ուղի» ընկերություն կամ գործընկերություն՝ անվան վերջնականացումն էլ ընթացքի մեջ է, ասաց Փաշինյանը Երևանում տարածաշրջանային անվտանգությանը նվիրված համաժողովում։
«Կլինի Տնօրենների խորհուրդը, որը կղեկավարի ընկերությունը, տնօրենների խորհրդում ներկայացված կլինեն ՀՀ–ն և Միացյալ Նահանգները, տնօրենների խորհրդում ներկայացվածությունը կախված կլինի մասնաբաժնից։ Սակայն կարևոր է արձանագրել, որ ռազմավարական նշանակության հարցերի վերաբերյալ Հայաստանը կունենա վճռական ձայնի իրավունք»,– ասաց նա։
Փաշինյանի խոսքով` «Թրամփի ուղին» ծրագիրը մի քանի փուլ է ունենալու՝ երկաթուղիներ, խողովակաշարեր, որի մեջ կարող են լինել նավթամուղներ և գազամուղներ։
Add new comment