Ադրբեջանի ներսում ծխացող ուշագրավ ներքաղաքական գործընթացներ կան. Վ. Ոսկանյան

Ադրբեջանի ներսում ծխացող ուշագրավ ներքաղաքական գործընթացներ կան. Վ. Ոսկանյան

Բաքվի բռնապետի լկտի և հանդուգն վարքագծի ֆոնին Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման ներսում ծխացող ուշագրավ ներքաղաքական գործընթացներ կան, որոնք դուրս սպրդեցին հատկապես նախիջևանյան կլանի ներկայացուցիչ, հակաիրանական դիրքորոշումներով հայտնի, պատգամավոր Ֆազիլ Մուստաֆայի վրա կրակոցներով։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրառում է արել իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Իրանագետը նշել է. «Մինչ Բաքվի բռնապետի քարոզչամեքենան, դեռևս բազմաթիվ հարցականներ ունեցող այս մահափորձի առիթն օգտագործելով, մեղադրանքների սլաքը փորձում է ուղղել դեպի Իրան և Թեհրանի օգտին, իբր, լրտեսության մեղադրանքներով սկսված հիմնականում շիա հավատացյալների ձերբակալությունների ալիքին նոր թափ հաղորդել, արհեստածին Ադրբեջանում կրկին ակտիվացել է թաթական գործոնը։

Եթե մի քանի տարի առաջ Բաքվի բռնապետի քարոզչամեքենան հայտարարում էր, որ ակտիվ բռնաճնշումներով և ձերբակալություններով, իբր, չեզոքացված է «Շիրվանի ազատագրության ճակատ» թաթական կազմակերպության գործունեությունն ընդհանրապես, ապա այժմ այդ կառույցը կրկին որոշակի ակտիվություն է ցուցաբերում։

Մյուս կողմից նկատվել է ևս մեկ հետաքրքիր զարգացում. Ապշերոնի թաթաբնակ ավաններից Միլլի մեջլիսի պատգամավորության նախկին թեկնածու Զարիֆա Հուսեյնովան հենց Ֆազիլ Մուստաֆայի դեմ մահափորձի համատեքստում խոսել է արհեստածին Ադրբեջանում թաթ ժողովրդի նկատմամբ ցեղասպան քաղաքականության և բնիկ թաթական տարածք Ապշերոնյան թերակղզու էթնիկական պատկերի անօրինական փոփոխության ու նավթագազային ռեսուրսների անխնա կողոպուտի մասին։

Այնպես որ իրավիճակը շատ դինամիկ զարգանում է, և Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը խնդիրներ ունի և ունենալու է նաև հենց Ապշերոնյան թերակղզում»։

Add new comment