Ֆիդան

Թուրքիան շարունակում է երկխոսությունը Հայաստանի հետ տարբեր մակարդակներում․ Ֆիդան

Թուրքիան Ադրբեջանի հետ հարաբերությունները կառուցում է համակարգման և համերաշխության հիման վրա։ Ինչպես հաղորդում է Report-ը՝ հղում անելով Anadolu գործակալությանը, այս մասին Թուրքիայի խորհրդարանում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջև համագործակցությունը զարգանում է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում. «Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում ցուցաբերված կամքը և Հայաստանի հետ մեր կողմից իրականացվող կարգավորման գործընթացում արձանագրված առաջընթացը ամրապնդել են տարածաշրջանում երկար սպասված մշտական ​​խաղաղության հույսերը»։

Նախարարը նաև անդրադարձավ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերություններին։

«Մենք շարունակում ենք երկխոսությունը տարբեր մակարդակներում Հայաստանի հետ, որը բաց դիրքորոշում է ցուցաբերել մեր երկրի հետ հարաբերությունների կարգավորման հարցում, և մենք անկեղծորեն առաջ ենք մղում մեր համատեղ աշխատանքը՝ ձեռնարկվող կոնկրետ քայլերի ուղղությամբ»,- ասել է Ֆիդանը։

 

Add new comment