Էրդողան Զելենսկի

Զելենսկու հետ հանդիպումից հետո Էրդողանն ընդգծել է Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների վերսկսման կարևորությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդգծել է Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների վերսկսման կարևորությունը:

«Մենք հյուրընկալել ենք Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների միջև բանակցությունները, որոնց երեք փուլերի ընթացքում հաջողվել է առաջընթաց գրանցել հատկապես հումանիտար հարցերում։


Կողմերը կարողացել են քննարկել հրադադարի և խաղաղության, ինչպես նաև ռազմական հարցեր: Մենք այս ամենը համարում ենք արժեքավոր քայլեր։ Այսօր նաև ընդգծել ենք ստամբուլյան գործընթացը պրագմատիկ և արդյունքի հասնելուն միտված մոտեցմամբ շարունակելու անհրաժեշտությունը», - ասել է Թուրքիայի նախագահը ԶԼՄ-ների համար արած հայտարարության մեջ:

Սյսօր Անկարայում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցություններից հետո Էրդողանը նաև հայտարարել է Ուկրաինայի կարգավորման ուղղությամբ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ աշխատանքի կարևորության մասին:

«Մենք, նախևառաջ, պատրաստ ենք Ռուսաստանի հետ քննարկել առաջարկներ, որոնք կարագացնեն հրադադարը և ճանապարհ կբացեն դեպի արդար և կայուն խաղաղություն։ Մենք մեծ նշանակություն ենք տալիս այդ գործընթացին մեր դաշնակցի՝ ԱՄՆ-ի մասնակցությանը», - բանակցություններից հետո ասել է Թուրքիայի նախագահը։

 

Add new comment