Անդրանիկ

ՌԴ-ն Արշակ Կարապետյանի միջոցով է մեզ ասել՝ պատերազմ չի լինի, բայց մեր հետախուզությունը ճշտել էր հստակ օրը․ Անդրանիկ Քոչարյան

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Factor TV-ին տված հարցազրույցում անդրադառնում է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցին, բանակում տիրող իրավիճակին և Մարտի 1-ի գործին։ Քոչարյանը կտրականապես հերքում է այն պնդումները, թե զեկույցը գաղտնի է պահվում վարչապետ Փաշինյանին պատասխանատվությունից ազատելու նպատակով։ Քոչարյանը պնդում է, որ թեև զեկույցը գտնվում է գաղտնի բաժնում, այն անպայման հասանելի է դառնալու համապատասխան մարմիններին և հանրությանը։ 

«Զեկույցն ընդամենը 215 էջ է, բայց հիմնական նյութը՝ տեսագրություններ, ձայնագրություններ, ապացույցներ, մոտ 16 հազար նյութ, իջեցվում է ներքև․․․ Մենք կսկսենք ուղարկել համապատասխան կառույցներ։ Զեկույցը կարևորված է և իր ընթացակարգերով պետք է շարժվի»,- նշել է նա։

 Քոչարյանը հավելել է, որ զեկույցի բաց և փակ մասերը, ըստ իրավաբանության, պետք է դառնան հանրության սեփականությունը․ «Անիմաստ աշխատանք երբեք չի լինում։ Այլ բան, որ սպասումները շատ մեծ են և անմիջապես ուզում են տեղեկացված լինել՝ վերջապես մենք ինչու պարտվեցինք և ինչից սկսվեց պատերազմը»։

 Հանձնաժողովի նախագահը ուշագրավ մանրամասներ է հայտնել պատերազմի մեկնարկի վերաբերյալ ստացված տեղեկությունների մասին՝ մատնանշելով ռուսական կողմի տված երաշխիքները։ 

Ըստ նրա՝ ռուսական կողմը Հայաստանին Արշակ Կարապետյանի միջոցով է հայտնել, որ պատերազմ չի լինելու, մինչդեռ՝ սեպտեմբերի 27-ին պատերազմն սկսվել է։ «Բանակի վիճակը մինչև 18 թիվը ուսումնասիրվել է Քառօրյայի ժամանակ։ Բան չասեմ, «բանկաբուտուլկեքը» իրանց նվեր։ Թող մեծ-մեծ չխոսան»,- ասել է նա՝ անդրադառնալով պատերազմի սկսվելուն անպատրաստ լինելու մասին քննադատություններին։

 Նա ասել է, որ այժմ առաջնագծում լուրջ ինժեներական աշխատանքներ են տարվում։ 

Անդրանիկ Քոչարյանը կոշտ քննադատության է ենթարկել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ նրան մեղադրելով բանակը քաղաքական գործընթացներում ներքաշելու մեջ։ «Ռոբերտ Քոչարյանը մեղավոր է, որովհետև ինքը թույլ է տվել անօրինական 0038 հրամանը, որով բանակը ներքաշվել է քաղաքական գործընթացների մեջ։ Բանակը մտել է Երևան, դիպուկահարներն այնտեղ են եղել»,- շեշտել է Քոչարյանը։

 Նա նաև անդրադարձել է Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին՝ հիշեցնելով նրա դերը Մարտի 1-ի դեպքերում և քննադատելով նրա ներկայիս պահվածքը։ «Արշակ Կարապետյանը երկու անգամ է կանչվել [քննիչ հանձնաժողով]։ Արշակ Կարապետյանը այն ժամանակվա Գլխավոր շտաբի պետի ազդեցիկ կառույցի ղեկավարն էր։ Հիմա էկրանի մյուս կողմից էսպես ինչ-որ բաներ ա խոսում։ Արշակ Կարապետյանը տարվել է Մոսկվա, մեկ նստացվել է։ Ինքը փախել է քրեական պատժից»,- հայտարարել է պատգամավորը։

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուր կայքում։ 

 

Add new comment