Ղազախստանը կարող է նոր առևտրային ուղի բացել դեպի Թուրքիա՝ Հայաստանի միջոցով
Ղազախստանը կարող է նոր առևտրային ուղի բացել դեպի Թուրքիա՝ Հայաստանի միջոցով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ղազախստանի էկոնոմիկայի նախարար Սերիկ Ժումանգարինը։
Նրա խոսքով, Հայաստանի տարածքով անցնող երթուղին Աստանային կապահովի ուղիղ մուտք դեպի թուրքական նավահանգիստներ։
«Մենք այժմ ճանապարհորդում ենք Ադրբեջանի միջոցով դեպի Վրաստանի Սև ծովի նավահանգիստներ։ Նոր երթուղին մեզ հնարավորություն կտա մուտք գործել Նախիջևան, ապա՝ անմիջապես Թուրքիա՝ նրա ծովային նավահանգիստներ», – ասել է նա։
Հիշեցնենք՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով գտնվում է Ղազախստանում։
Add new comment